«Միայնակ Գայլ»-ի եղբայրն ազատ է արձակվել - RadioVan.fm

Онлайн

«Միայնակ Գայլ»-ի եղբայրն ազատ է արձակվել

2018-07-16 18:01 , Право, 2441

«Միայնակ Գայլ»-ի եղբայրն ազատ է արձակվել

Այսօր՝ հուլիսի 16-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացած նիստում նիստը նախագահող դատավոր Վահե Միսակյանը բավարարել է ՊՊԾ գնդի գրավման գործով դատապարտված Արարատ Խանդոյանին պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակելու՝ փաստաբան Արա Ղարագյոզյանի միջնորդությունը։

Դատավորը հաշվի է առել մի շարք հանգամանքներ, այդ թվում՝դատապարտյալի առողջական վիճակը, ինչպես նաև «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում վերջինիս ցուցաբերած դրական վարքագիծը․«Ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 434, 438 հոդվածներով դատարանը որոշեց՝ Արթիկքրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արարատ Խանդոյանին պայմանական վաղաժամկետ արձակել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշառաջին ատյանի դատարանի 17.06.2017 թվականի պատժի մնացած մասի՝ 1 տարի 6 ամիս 5 օր, կրումից: Արարատ Խանդոյանի նկատմամբ սահմանել փորձաշրջան պատիժը չկրած մասի չափով և վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ համապատասխան ծառայություն վրա: Արարատ Խանդոյանին ազատ արձակել նիստերի դահլիճում»:

Արարատ Խանդոյանը` «Միայնակ Գայլ» անվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրը, բերման էր ենթարկվել 2016 թվականի հուլիսի 20-ին Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից գրավելու դեպքերից հետո: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որում և մեղավոր էր ճանաչվել՝ դատապարտվելով երեք ու կես տարվա ազատազրկման:

Лента

Рекомендуем посмотреть