Ռուսաստանից ամերիկացի դիվանագետների արտաքսմանը պատասխան կտրվի. Թիլերսոն - RadioVan.fm

Онлайн

Ռուսաստանից ամերիկացի դիվանագետների արտաքսմանը պատասխան կտրվի. Թիլերսոն

2017-08-07 16:00 , Мир, 1260

Ռուսաստանից ամերիկացի դիվանագետների արտաքսմանը պատասխան կտրվի. Թիլերսոն

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նախօրեին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նախազգուշացրել է, որ Վաշինգտոնըամերիկացի դիվանագետների արտաքսման կապակցությամբ պատասխան միջոցառումներ կիրականացնի Ռուսաստանի նկատմամբ: Թե, մասնավորապես, ի՞նչ քայլեր են դրանք ներառելու՝ ամերիկացի դիվանագետը չի հստակեցրել, սակայն ընդգծել է, որ դրանց մասին կհայտարարվի մինչև սեպտեմբերի 1-ը:

Հիշեցնենք՝ ի պատասխան Ռուսաստանի դեմ Միացյալ նահագների սահմանած նոր պատժամիջոցների՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի պահանջով սեպտեմբերի 1-իցայդ երկիրը պետք է 775-ով կրճատի Ռուսաստանում իր դիվանագետների թիվը՝ համապատասխանեցնելով այն Միացյալ նահանգներում ռուս դիվանագետների թվին, որն այս պահին 475 է։

Մոսկվայի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները սահմանվել են ի պատասխան Ղրիմի բռնակցման, Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի գործողությունների:

Лента

Рекомендуем посмотреть