Վայոց ձորի Վարդահովիտ գյուղում գայլերը ոչխարներ և այծեր են հոշոտել: Ահազանգը ԱԻՆ ստացվել է այսօր, առավոտյան 09:47-ին: Նշված գյուղ մեկնած նախարարության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը պարզել է, որ գայլերը հոշոտել են 5 ոչխար և 20 այծ, իսկ 45 մանր եղջերավոր կորել են։
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին: