«Լա բոհեմ»-ը Ազնավուրի ներկայությամբ՝ տոն է դարձել հանդիսատեսի համար - RadioVan.fm

Онлайн

«Լա բոհեմ»-ը Ազնավուրի ներկայությամբ՝ տոն է դարձել հանդիսատեսի համար  

2017-05-30 17:40 , Культура, Шоу бизнес, 2555

«Լա բոհեմ»-ը Ազնավուրի ներկայությամբ՝ տոն է դարձել հանդիսատեսի համար

Երեկ երեկոյան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի կերպարը, անցած կյանքի ու զգացմունքների այլաբանությունը ներկայացնող՝ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան, որին, ինչպես և նախատեսված էր, ներկա է գտնվել նաև նաեւ շանսոնյեն:

Ներկայացումից առաջ հուզմունքը մեծ է եղել թե՛ դիտմանը սպասող հանդիսատեսի և թե՛ ներկայացման գաղափարի հեղինակների ու մասնակիցների մոտ:

Ժան Շառլի կերպարը մարմնավորող Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող Գարեգին Բաբելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ պատրաստվել են շուրջ երկու ամիս, սակայն աշխատել են բավականին քրտնաջան, ներկայացմանը վերաբերվել են մեծ պատասխանատվությամբ:

Ներկայացման մեկնարկին Օպերայի լեփ-լեցուն դահլիճը տևական ժամանակ հոտնկայս ծափահարել է մեր ժամանակների լեգենդար երգչին:

Ներկայացումից առաջ և հետո Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տիրող մթնոլորտն ու ներկաների տպավորություններն է մեկտեղել Լիանա Մարգարյանը.

Մանրամասները՝ ռեպորտաժում.

Лента

Рекомендуем посмотреть