Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կզբաղվի աղբահանության ոչ պատշաճ կատարման խնդրով - RadioVan.fm

Онлайн

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կզբաղվի աղբահանության ոչ պատշաճ կատարման խնդրով

2018-07-19 16:20 , Право, 1702

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կզբաղվի աղբահանության ոչ պատշաճ կատարման խնդրով

Վերջին օրերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից աղբահանությունը սահմանված ժամանակացույցի խախտումներով իրականացնելու վերաբերյալ։

«Դիմումներում, ինչպես նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում առկա են տեղեկություններ, որ շուրջ երկու շաբաթ մայրաքաղաքի տարբեր հատվածներում աղբահանությունն իրականացվում է ոչ պատշաճ, իսկ առանձին դեպքերում ընդհանրապես չի իրականացվում, զանգերն ու բողոքները «Սանիթեքի» թեժ գծին մնում են անպատասխան։ Քաղաքացիները պատշաճ չեն ծանուցվում աշխատանքների ձգձգման կամ դրանց կատարման ժամկետների վերաբերյալ»,-մանրամասնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից՝ ընգծելով, որ նշված բողոքներն ու հանրային մտահոգությունները վկայում են հարցի հանրային նշանակության մասին, ինչի առնչությամբ էլ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ։

Տեղեկացվում է, որ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ` «Սանիթեք» ընկերության կողմից պարտավորությունների կատարման առնչությամբ։

Лента

Рекомендуем посмотреть