Մոգերինիի հետ իրանցի պատգամավորների սելֆին քննադատությունների ալիք է բարձրացրել - RadioVan.fm

Онлайн

Մոգերինիի հետ իրանցի պատգամավորների սելֆին քննադատությունների ալիք է բարձրացրել

2017-08-07 18:08 , Мир, 1292

Մոգերինիի հետ իրանցի պատգամավորների սելֆին քննադատությունների ալիք է բարձրացրել

Արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ սելֆի անելու հարցում ցուցաբերած ակտիվության համար Իրանցի պատգամավորները քննադատությունների տարափի տակ են հայտնվել: Այս մասին հայտնում է BBC-ն։

Եվրոպացի դիվանագետը նախօրեին Թեհրանում էր՝ մասնակցելու երկրի նախագահ Հասան Ռուհանիի երդամնակալության արարողությանը: Սոցիական մեդիայի օգտատերերն ակտիվորեն իրենց դիրքորոշումն են արտահայտել միջադեպի վերաբերյալ Twitter-ում։ Ոմանք տեսարանն անվանել են ստորացուցիչ և ամոթալի։ Ոմանք լուսանկարներ են տեղադրել՝ համեմատելով դա ֆիլմերից վերցրած տեսարանների հետ։

Ռուհանիի մշակութային հարցերով խորհրդական Հեսամ Աշենան նշել է, որ դրվագն ավելի շատ մշակութային, քան քաղաքական խնդիր է։ Նա կարծում է, որ, հավանաբար, պետք է պատգամավորների համար վարքականոնների թրեյնինգ անցկացնել։




Лента

Рекомендуем посмотреть