Բանակ ուղարկվող ծանրոցները հասցեատերերին հասցնելու գործընթացը կկանոնակարգվի - RadioVan.fm

Онлайн

Բանակ ուղարկվող ծանրոցները հասցեատերերին հասցնելու գործընթացը կկանոնակարգվի

2018-07-20 14:41 , Общество, 1511

Բանակ ուղարկվող ծանրոցները հասցեատերերին հասցնելու գործընթացը կկանոնակարգվի

Ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու համար

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների աշխատակիցների ներգրավմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու, զորամասերում հասցեատերերին հանձման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև հասարակության շրջանում անհարկի շահարկումները բացառելու նպատակով:

Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ աշխատանքային խումբը կանոնակարգելու է ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության պետ` Ալեքսանդր Ավետիսյանը:

Աշխատանքային խմբի առաջարկները համաձայնեցվելու են պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանի հետ, որից հետո մշակվելու է համապատասխան կարգ և մինչև ս.թ սեպտեմբերի 30-ը ներկայացվելու էՀՀ պաշտպանության նախարարի հաստատմանը:

Лента

Рекомендуем посмотреть