Онлайн

Սպասե՞լ աշխատավարձերի և թոշակների բարձրացում․ վարչապետը նոր վարկերի մեջ «չընկնելու» մասին

2018-07-20 17:02 , Экономика, финансы, 378

Սպասե՞լ աշխատավարձերի և թոշակների բարձրացում․ վարչապետը նոր վարկերի մեջ «չընկնելու» մասին

Առաջիկայում թոշակների, աշխատավարձերի բարձրացում լինելո՞ւ է, թե՞ ոչ: Այսօր կառավարությունում հրավիրված մամլո ասուլիսում անդրադառնալով այս հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իրենց առաջ դրված է այդպիսի խնդիր, և իրենք ամեն ինչ անում ենք խնդիրը լուծելու համար։

Վարչապետը նշեց՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրենց հիմնական խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ տնտեսական բնագավառում առավելագույն ազատ դաշտ ապահովելն ու ժողովրդին հասանելիք գումարներ գանձնելը՝ այդպիսով պետական եկամուտներն ավելացնելով:

«Պետական եկամուտներն ավելացնելով՝ մենք, բնականաբար, դրանք պետք է ծախսենք պետական նպատակների համար, ինչի մեջ են թոշակները, աշխատավարձերը, անվտանգությունը: 2019-ի բյուջեի քննարկման ընթացքում ենք: Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ամփոփենք որոշակի փուլ ու այնպիսի որոշում կայացնենք, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին և պետական պարտքն ավելացնել: Մեր պետական պարտքը հատել է օրենքով նախատեսված վերին հատվածը: Չեմ կարծում, որ, վարկերի ծախսման այս պատմությունը թողած, պետք է նոր վարկերի մեջ ընկնենք»,-ասաց վարչապետը:

«Այս փուլի ամենակարևոր գործողությունն ախտորոշումն է, հասկանանք թե ինչ վիճակում է մեր երկիրը: Ես, նույնիսկ, իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս մտածել, որ երկում վիճակը կարող էր լիներ այնպիսին, ինչպիսին այսօր է, որ թալանի վիճակը մեր բոլորի երևակայություններից անդին է: Սա պետք է արձանագրենք: Այսօր Հայաստանում կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարն այնպիսի ծավալների է հասել, որ ընդգրկում է ավելի մեծ թվով մարդկանց, անգամ այնպիսի մարդկանց շահերին է անդրադառնում, ովքեր ծափահարել են տեղի ունեցած հեղափոխությանը: Ես հայտարարել եմ կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամի հանդիպելիս, ես կատակ չեմ արել: Ասել եմ ամենայն լրջությամբ»,-շեշտեց վարչապետը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть