Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն. ՀՀԿ - RadioVan.fm

Онлайн

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն. ՀՀԿ

2018-07-27 15:49 , Политика, 1456

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն. ՀՀԿ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանքի առաջադրման առնչությամբ հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը։

Հայտարարությունում ասված է․

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով։

Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է։

Ստեղծված իրավիճակը համարում ենք սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և հարված` լիարժեք իրավական պետության կառուցման գործընթացներին։ Քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը։

Արցախյան հիմնախնդրում աներկբա հաստատակամություն ցուցաբերած նախկին գերագույն գլխավոր հրամանատարին և արցախյան ազատամարտի հաղթանակի վճռորոշ դերակատարներից մեկին օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը դիտում ենք որպես Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ առկա մոտեցումներից արմատապես տարբերվող հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ»։

Նշենք, ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ համարելով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть