Հունաստանում հրդեհի օջախները վերացված են - RadioVan.fm

Онлайн

Հունաստանում հրդեհի օջախները վերացված են

2018-07-27 17:36 , Мир, 1336

Հունաստանում հրդեհի օջախները վերացված են

Հունաստանում ՀՀ դեսպանության հարցմանն ի պատասխան Հունաստանի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ հուլիսի 27-ի ժամը 14:00-ի դրությամբ հրդեհի օջախները վերացված են, կրակի հնարավոր բռնկումերին արագ արձագանքելու համար գործում է շուրջօրյա պարեկային ծառայություն:

Նշենք՝ Հունաստանում արդեն տևական ժամանակ բռնկված լայնամասշտաբ հրդեհների հետևանքով հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, կարկի ճիրաններին զոհ է գնացել ավելի քան 80 մարդ, ավելի քան 172 մարդ՝ այդ թվում 16 երեխա, ծանր վիավորումներ են ստացել:

Հունաստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ հրդեհից ՀՀ քաղաքացիներ և հայեր չեն տուժել։

Տեղի իշխանությունները չեն բացառել, որ լայնածավալ հրդեհը կարող է միտումնավոր գործոնի հետևանք լինել:

Աթենքի մերձակայքում բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների հիշատակին երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եռօրյա սուգ էր հայտարարել։

Դրոշները խոնրահվել էին նաև Եվրամիությունում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть