Թմրանյութերի բիզնեսով զբաղվողներից առգրավված շքեղ մեքենաները ոչնչացվել են - RadioVan.fm

Онлайн

Թմրանյութերի բիզնեսով զբաղվողներից առգրավված շքեղ մեքենաները ոչնչացվել են

2018-07-30 16:19 , Мир, 1583

Թմրանյութերի բիզնեսով զբաղվողներից առգրավված շքեղ մեքենաները ոչնչացվել են

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կարգադրել է ոչնչացնել թմրանյութերի առքուվաճառքով զբաղվող հանցագործներից առգրավված շուրջ 5.4 մլն դոլարի շքեղ մեքենաները՝ այդ թվում Lamborghini, Porsche, Mercedes Benz, Harley Davidson։

Daily Mail-ի հաղորդմամբ՝ լյուքս դասի մեքենաների ոչնչացումը ի տես բոլորի՝ հեռարձակվել է ուղիղ եթերով։

Բրիտանական պարբերականը նկատում է, որ այսկերպ Դուտերտեն ցանկանում է պայքարել մաքսանենգության դեմ:

«Ես որոշեցի ոչնչացնել այս ապրանքները, որովհետև մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մեր երկիրը ներդրումների և բիզնեսի համար բարենպաստ վայր է»,-նշել է երկրի ղեկավարը:

Лента

Рекомендуем посмотреть