Նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը անվավեր կհամարվեն - RadioVan.fm

Онлайн

Նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը անվավեր կհամարվեն

2018-07-31 14:10 , Политика, 1919

Նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը անվավեր կհամարվեն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախորդ շաբաթ դիմել էր դիվանագիտական անձնագիր ունեցող նախկին պաշտոնյաներին՝ հորդորելով դրանք հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի փոխանցմամբ՝ բազմաթիվ նախկին պաշտոնյաներ արձագանքել են ԱԳՆ կոչինև վերադարձրել են դիվանգիտական անձնագրերը:

«Դիմում եմ նրանց, ովքեր չեն վերադարձրել դրանք: Դիվանագիտական անձնագրերն այսօրվանից անվավեր են, համապատասխան տեղեկատվությունը փոխանցված է սահմանապահ ծառայությանը»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Տիգրան Բալայանը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր տրվում են ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, ՀՀ վարչապետին, ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի անդամներին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահին, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների) նախագահներին, ՀՀ մարզպետներին (Երևանի քաղաքապետին), դիվանագետներին, և ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին, իսկ առանձին դեպքերում` այլ անձանց` Հայաստանի Հանրապետության նախագահի թույլտվությամբ:

Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաև ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներին:

Դիվանագիտական անձնագրեր տրվում են օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետի ամուսնուն, ինչպես նաև մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող երեխաներին` դիվանագետի հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:

Лента

Рекомендуем посмотреть