ՀՀ նախագահին Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգև է շնորհվել - RadioVan.fm

Онлайн

ՀՀ նախագահին Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգև է շնորհվել

2018-07-31 16:40 , Политика, 1482

ՀՀ նախագահին Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգև է շնորհվել

Երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պարգևատրել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգևով՝ «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանով:

Նշենք, որ Մատարելլայի այցի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում նախագահների մասնակցությամբ բացվել է Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը։ Այն հիմնվել է հայկական եւ իտակալան կողմերի համատեղ նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված տարբեր, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրեր:


Իտալիայի նախագահը՝ կնոջ Լաուրա Մատարելլայի, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այսօր նաև այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Նախագահները հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի ձեռքով եղևնի է տնկվել։

Իտալիայի պատվիրակությունը՝ նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորությամբՀայաստան է ժամանել նախօրեին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть