38 պատգամավոր Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու նախաձեռնություն է սկսել - RadioVan.fm

Онлайн

38 պատգամավոր Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու նախաձեռնություն է սկսել

2018-08-01 15:10 , Право, 2001

38 պատգամավոր Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու նախաձեռնություն է սկսել

Ազգային ժողովի 38 պատգամավոր հանդես է եկել անձնական երաշխավորությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու նախաձեռնությամբ: Այս մասին «Արմենպրեսին» ասել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, հավելելով, որ ցուցակը դեռ վերջնական չէ, ստորագրահավաքը շարունակվում է:

«Ստորագրահավաքին մասնակցել են պատգամավորներ տարբեր խմբակցություններից: Հետագայում ցուցակը կհրապարակեմ, այն գաղտնի ցուցակ չէ, ուղղակի դեռ ընթացքի մեջ է ստորագրահավաքը, ես կարծում եմ մի քանի անուն էլէ ավելանալու»,-ասաց Սողոմոնյանը՝ նշելով, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և երկու փոխխոսնակները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը ևս ստորագրել են ձևաթղթի տակ:

Հարցին՝ ներկայացվել է արդյոք Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է, որ բողոքը դեռ չի ներկայացվել, բայց պաշտպաններն այն կներկայացնեն այսօր՝ օրվա ընթացքում:

Հիշեցնենք՝ 2008 թվականի մարտի 1, 2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց ուրբաթ օրը՝ հուլիսի 27-ին՝ գիշերն անց։

Лента

Рекомендуем посмотреть