Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Լավրովի հայտարարության մեկնաբանությամբ - RadioVan.fm

Онлайн

Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Լավրովի հայտարարության մեկնաբանությամբ

2018-08-01 17:47 , Политика, 1647

Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Լավրովի հայտարարության մեկնաբանությամբ

«Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։

Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։ Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։ Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին»,-այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Արմինֆո»-յի հետ զրույցում մեկնաբանել Մոսկվայից հնչող հայտարարությունները:

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անանուն լրատվամիջոցի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեն Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ ձերբակալությունները՝ պատասխանել էր, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։

Лента

Рекомендуем посмотреть