Ինչպե՞ս է արձագանքում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հասարակության շրջանում այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի թեկնածուի շուրջ ձևավորված անլուրջ վերաբերմունքին․ լրագրողներն այսօր կառավարության նիստից առաջփորձել են տեղեկանալ Արարատ Միրզոյանից։
Ի պատասխան՝ առաջին փոխվարչապետն ասել է․ «Մեզ էլ լուրջ չէին ընկալում»։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հուլիսի 29-ին կայացած վարչության նիստում որոշում կայացրեց Երևանի քաղաքապետի սեպտեմբերին կայանալիք ընտրությունում առաջադրել վերջերս նշյալ կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանի (առավել հայտնի է Կարգին Հայկո մականունով) թեկնածությունը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը