Երուսաղեմում գեյ-շքերթ է անցկացվել - RadioVan.fm

Онлайн

Երուսաղեմում գեյ-շքերթ է անցկացվել

2018-08-03 17:39 , Мир, 2183

Երուսաղեմում գեյ-շքերթ է անցկացվել

Ի նշան բողոքի՝ վերջերս ընդունված օրենքի դեմ, ըստ որի նույնասեռ զույգերին և միայնակ տղամարդկանց արգելվում է երեխաներ ունենալ փոխնակ մայրերից, Երուսաղեմում նախօրեին գեյ-շքերթ է անցկացվել, որին մասնակից է եղել ավելի քան 20 հազար մարդ:

«Ես կարծում եմ, որ փոխնակ մայրության այս օրենքը անհավասարության խորհրդանիշ է և ցույց է տալիս, որ կառավարությունը դեռևս չի հասկացել, որ Իսրայելում ԼԳԲՏ համայնքը հավասար է որևէ մեկին»,-ասել է շքերթի կազմակերպիչ Երուսաղեմի Հարգանքի և հանդուրժողականության բաց տան ներկայացուցիչ Օֆեր Էրեզը։

«Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի դադարեցնենք խնդրել հավասարություն, այլ սկսենք պահանջել այն»,-ընդգծել է նա։

«Euronews»-ի հաղորդմամբ՝ հավատացյալ հրեաների սպառնալիքներից ելնելով ակցիայի ընթացքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

Երբ մի քանի հարյուր կրոնական ակտիվիստ հրաժարվել են բացել ճանապարհը՝ ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են սկսվել, որոնց հետևանքով ձերբակալվել են տասնյակ մարդիկ։ Ընդհանուր առմամբ, երթն անցել է առանց խոշոր միջադեպերի։

Лента

Рекомендуем посмотреть