Հայ տանկիստները միջազգային մրցույթի կիսաեզրափակչում են - RadioVan.fm

Онлайн

Հայ տանկիստները միջազգային մրցույթի կիսաեզրափակչում են

2018-08-06 15:00 , Общество, 2003

Հայ տանկիստները միջազգային մրցույթի կիսաեզրափակչում են

Մերձմոսկովյան Ալաբինոյում տեղի է ունեցել հայ տանկիստների մասնակցությամբ վերջին անհատական մրցավազքը:

«Մեր տանկիստները մրցել են Վիետնամի, Ղրզստանի և Միանմայի թիմերի հետ։ Հայկական թիմը խոցել է հնարավոր 5 թիրախներից 5-ը, իսկ վերջին անհատական մրցավազքից հետո ամփոփվել են արդյունքները։ Մեր թիմը 12 լավագույնների շարքում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականն ու անցել կիսաեզրափակիչ»,-այդ մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նշվում է, որ հայ տանկիստների մասնակցությամբ փոխանցումավազքի առաջին ելույթը տեղի կունենա օգոստոսի 8-ին, իսկ մրցակիցները կլինեն Ռուսաստանը, Վենեսուելան և Մոնղոլիան:

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ից մեկնարկած Բանակային միջազգային խաղերի շրջանակում Տանկային բիաթլոն մրցույթը ռուսական Ալաբինո զորավարժարանում մեկնարկել է հուլիսի 28-ին։

Տանկային բիաթլոնի առաջին անհատական մրցավազքում հայ զինծառայողները զբաղեցրել էին առաջին տեղը՝ խոցելելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։

Հուլիսի 31-ին կայացած երկրորդ անհատական մեկնարկին հայ տանկիստները խոցել էին 5 թիրախներից 4-ը՝ եզրագիծը հատելով երկրորդը Ղրղզստանի տանկիստներից հետո:


Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть