Թուրքիան Հայաստանի և Սիրիայի հետ սահմանը կլուսավորի արևային էներգիայի օգնությամբ - RadioVan.fm

Онлайн

Թուրքիան Հայաստանի և Սիրիայի հետ սահմանը կլուսավորի արևային էներգիայի օգնությամբ

2018-08-06 15:03 , Мир, 1360

Թուրքիան Հայաստանի և Սիրիայի հետ սահմանը կլուսավորի արևային էներգիայի օգնությամբ

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը շարունակում է երկրի սահմանների ավտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները՝ բետոնե պարիսպ կառուցելով Սիրիայի, Իրանի և Հայաստանի հետ սահմանին։

«ermenihaber.am»-ի հաղորդմամբ՝ սահմանի սիրիական հատվածում արդեն կառուցվել է շուրջ 802 կիլոմետրանոց բետոնե պատ, որը կազմում է այդ ուղղությամբ նախատեսված պարսպի 97 տոկոսը։ Իրանի հետ սահմանին (Աղրը, Իգդիր) նախորդ տարի մեկնարկել է 144 կմ երկարությամբ հատվածում մետաղալարե ցանկապատով համալրված բետոնե պատի կառուցումը։ Այս ուղղությամբ արդեն ավարտին է հասցվել շուրջ 90 կիլոմետրանոց հատվածի պարսպապատումը։

Կայքը գրում է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը նախատեսել է նաև լուսավորել սահմանը և վերահսկել տեսախցիկներով։ 2017-2018թթ․ մեկնարկած լուսավորման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է արևային էներգիայի օգտագործմամբ ապահովել Թուրքիա–Սիրիա, այնուհետև նաև՝ Թուրքիա-Հայաստան (Արդահան) սահմանի լուսավորումը։ Նշված հատվածում կտեղադրվեն նաև տեսանկարահանող սարքեր և անվտանգության սենսորներ։

Ներկայումս լուսավորվում է Թուրքիայի սահմանների 802 կիլոմետրանոց հատվածը։ Նախատեսված աշխատանքների ավարտից հետո՝ 2019թ․, լուսավորվող հատվածի երկարությունը կկազմի 1124 կմ կամ Թուրքիայի ցամաքային սահմանի շուրջ 40 տոկոսը։

Лента

Рекомендуем посмотреть