Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել աղետալի հետևանքների․ Դմիտրի Մեդվեդև - RadioVan.fm

Онлайн

Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել աղետալի հետևանքների․ Դմիտրի Մեդվեդև

2018-08-06 16:08 , Политика, 1348

Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել աղետալի հետևանքների․ Դմիտրի Մեդվեդև

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: «ТАСС»-ի հաղորդմամբ այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Դա կարող է հրահրել սարսափելի հակամարտություն, անհասկանալի է, թե ինչու է դա հարկավոր»,-ասել է նա «Коммерсантъ ФМ» ռադիոկայանին տված հարցազրույցում, որից մի հատված եթեր է հեռարձակվել այսօր:

Աղբյուրը նշում է, որ ՌԴ վարչապետը նաև ասել է, որ Վրաստանի և Հարավային Օսիայի միջև 2008 թվականին տեղի ունեցած զինված հակամարտությունը կարելի էր կանխել:

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերահաստատեց Վրաստանին դաշինքի կազմամում ընդունելու՝ կազմակերպության մտադրությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանը «չափազանց բացասական» կվերաբերվեր ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը, դաշինքին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը:

Лента

Рекомендуем посмотреть