Բարեգործական հիմնադրամի վարպետը անառակաբարո գործողություններ է իրականացրել անչափահասների նկատմամբ - RadioVan.fm

Онлайн

Բարեգործական հիմնադրամի վարպետը անառակաբարո գործողություններ է իրականացրել անչափահասների նկատմամբ

2018-08-08 14:33 , Право, 2055

Բարեգործական հիմնադրամի վարպետը անառակաբարո գործողություններ է իրականացրել անչափահասների նկատմամբ

Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի երկու անչափահաս աշակերտների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ:

ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի սարքավորումների և կառույցների սպասարկումն իրականացնող վարպետը, ով միաժամանակ զբաղվել է նաև երեխաների դաստիարակությամբ՝ սովորեցնելով գործնական հմտություններ իր արհեստանոցում, հերթական պարապմունքի ժամանակ անառակաբարո գործողություններ է իրականացրել Իջևան քաղաքի երկու անչափահասների նկատմամբ:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են հանցագործության հատկանիշներ, ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային վարչությանը:

Նշենք, որ 1989թ.-ին հիմնադրված «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը հոգ է տանում ծնողական խնամքից զուրկ, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների մասին՝ ապահովելով նրանց խնամքը և զարգացումը:

Կազմակերպության Իջևանի մասնաճյուղը՝ Հայաստանի երկրորդ ՍՕՍ մանկական գյուղը Կոտայքից հետո, իր դռները բացել է երեխաների առջև 2009 թվականին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть