Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է ժամանակին հաշվառվել - RadioVan.fm

Онлайн

Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է ժամանակին հաշվառվել

2018-08-08 14:46 , Общество, 1728

Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է ժամանակին հաշվառվել

ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է ժամանակին կատարել նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը:

«Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը:

Նախկին բնակիչները պետք է գիտակցեն, որ նոր սեփականատերը ցանկացած պահի կարող է իրենց հանել հաշվառումից, եթե չեն կատարել նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը:

Արդյունքում հաշվառում չունենալով՝ կսահամանափակվի քաղաքացու մի շարք իրավունքներ (անձնագիր ստանալ կամ փոխանակել, ՏԻՄ ըտրություններին առաջադրվել, մասնակցել և այլն):

Հորդորում ենք ժամանակին կատարել օրենքով սահմանված, նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը»,-նշված է ոստիկանության տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ոստիկանությունը տեղեկացրեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված՝ ոստիկանության ծառայողները այցելելու են մայրաքաղաքում ապրողների բնակարաններ՝ բնակչության պետական ռեգիստրի հասցեներում անճշտություններ հայտնաբերելու և վերացնելու նպատակով։

Лента

Рекомендуем посмотреть