Փաշինյանն ամբողջությամբ պետք է փոխի իրավապահ համակարգը․ Սաակաշվիլի - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանն ամբողջությամբ պետք է փոխի իրավապահ համակարգը․ Սաակաշվիլի

2018-08-08 18:20 , Политика, 1897

Փաշինյանն ամբողջությամբ պետք է փոխի իրավապահ համակարգը․ Սաակաշվիլի

«Ես շատ սիրում ու հետևում եմ Փաշինյանին, և կարծում եմ, որ նա ամեն ինչ ճիշտ է անում: Միակ բանը՝ նա պետք է փոխի համակարգը»,-այդ մասին ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում։ Վերջինիս խնդրանքով 30 վայրկյանում մեկնաբանելով Հայաստանում իրավիճակը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ Սաակաշվիլին ընդգծել է, որ Փաշինյանի հրամանները հին իրավապահները դեռ կատարելու են, սակայն համակարգը չփոխելու դեպքում՝ նրանք, անպայման, պատերազմ կնախապատրաստեն նրա դեմ:

«Նա պետք է ժամանակին ցրեր խորհրդարանը: Դեռ ուշ չէ: Նա պետք է ամբողջությամբ փոխի իրավապահ համակարգը, որովհետև նրա հաջողությունը շատ կարևոր է բոլորիս համար»,-ասել է Սաակաշվիլին, ում համոզմամբ՝ Փաշինյանն ավելի լավ է սովորի իրենց սխալների վրա։

«Պետք չէ, որ նա սեփական սխալները գործի, որովհետև նրա հաջողությունից նաև կախված է մեր բոլորի հաջողությունը»,-ընդգծել է Միխեիլ Սաակաշվիլին:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում․

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть