Սպասվող փոթորիկի պատճառով Սև ծովում լողալն արգելվել է։ ՎարստանիԱրտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հաղորդել է, որ այսօր՝ օգոստոսի 9-ին, ծովում 4-5 բալանոց փոթորիկ է սպասվում, ինչի հետևանքով օրվա ընթացքում ալիքների բարձրությունը կարող է հասնել 1.5-ից մինչև 3 մետրի:
Փրկարարները հանգստացողներին կոչ են անում ուշադրություն դարձնել արգելող նշաններին, ինչպես նաեւ հետևել անվտանգության կանոններին:
Նշվում է, որ Սև ծովի ափին գտնվող բոլոր փրկարարական աշտարակներում կարմիր դրոշներ են տեղադրված։
Վիճակագրությունը փաստում է, որ հունիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի ջրամբարներում 39 մարդ է խեղդամահ եղել, փրկվել հաջողվել է 192-ին: