Օգոստոսի 11-ին Արեգակը մասնակի կխավարի - RadioVan.fm

Онлайн

Օգոստոսի 11-ին Արեգակը մասնակի կխավարի

2018-08-10 14:39 , Наука, HiTech, 1420

Օգոստոսի 11-ին Արեգակը մասնակի կխավարի

Օգոստոսի 11-ին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում:Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ Լուսինը կծածկի Արեգակը մոտ 90%-ով։

Աղբյուրը մանրամասնում է, որ Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար:

Այն տեսանելի կլինի Հյուսիսային ու Արևելյան Եվրոպայից, Հյուսիսային ու Արևմտյան Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից: Այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինելու:

Խավարումը ՀՀ-ում դիտել չեք կարող, բայց օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կարող եք ականատեսը լինել Պերսեիդների հոսքի՝ «աստղային անձրև»-ի, որի հաջորդ ակտիվությունը կանխատեսվում է 2028թ.-ին։

Лента

Рекомендуем посмотреть