«Ելք»-ը առաջարկում է «Սանիտեք»-ից վերցնել աղբահանության մենաշնորհը․ ելքը՝ գիտեն - RadioVan.fm

Онлайн

«Ելք»-ը առաջարկում է «Սանիտեք»-ից վերցնել աղբահանության մենաշնորհը․ ելքը՝ գիտեն

2018-08-10 17:49 , Общество, 2312

«Ելք»-ը առաջարկում է «Սանիտեք»-ից վերցնել աղբահանության մենաշնորհը․ ելքը՝ գիտեն

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն առաջարկում է «Սանիտեք»-ից վերցնել աղբահանության մենաշնորհը։ Խմբակցության անդամ ԴավիթԽաժակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծել է, որ լուծումը թաքնված է եղել ընկերության հետ դեռևս 4 տարի առաջ կատարված գործարքում։

«Այն ժամանակ, երբ քաղաքում պետք է փոխվեին աղբահանության և սանմաքրման մեքենաները, այսինքն՝ համայնքից հանձնվեին մասնավոր կազմակերպության, նախատեսված է եղել Երևանը բաժանել երկու մասի, այդ երկու մասերի համար հայտարարել մրցույթ և հանձնել երկու շահագործող օպերատորի, որոնցից մեկը եղել է «Սանիտեք»-ը, մյուս կազմակերպությունը հրաժարվել է դա կատարել: Եվ պետք է հայտարարվեր նոր մրցույթ, որպեսզի քաղաքի աղբահանության և սանմաքրման աշխատանքները իրականացներ երկու կազմակերպություն: Նրանք կմրցեին միմյանց հետ, և մենք կհասկանայինք, որ մի կեսում խնդիրները շատ են, իսկ մյուսում դրանք չկան, ապա այդ խնդիրները կապված են վատ կառավարման հետ: Իսկ այդ երկուսի մրցակցությունը կբերեր նրան, որ մենք կհասկանայինք, թե որ մեկն է ոչ պատշաճ կատարում իր պայմանագրային պարտավորությունները»,-մանրամասնել է Խաժակյանը:

Խաժակյանի փոխանցմամբ՝ կա երկու կնքված պայմանագիր․ «Տարիներ առաջ կնքվել է մի պայմանագիր միջազգային «Սանիտեք» կազմակերպության հետ,որը գրանցված է Բեյրութում, իսկ երկրորդ օպերատորի համար մրցույթ այդպես էլ չի հայտարարվել, սակայն որպեսզի լինեին երկու տարբեր իրավաբանական անձեր, գրանցել են «Սանիտեք Ինթերնեյշնլ», որը հանդիսանում է այլ իրավաբանական անձ, սակայն այդ պայմանագրերի տակ ստորագրած անձը նույնն է, և նա է իրականացնում ամբողջ քաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը:

Այս իրավիճակում՝«Ելք» խմբակցությունն առաջարկում է․

Հիշեցնենք՝ աղբը ժամանակին չհեռացնելու հետևանքով «Սանիթեք»-ը օրեր առաջ տուգանվեց 12 մլն դրամով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть