Փնտրվում է կոշիկի խանութից դրամապանակ գողացած կինը - RadioVan.fm

Онлайн

Փնտրվում է կոշիկի խանութից դրամապանակ գողացած կինը

2017-08-09 16:49 , Право, 1937

Փնտրվում է կոշիկի խանութից դրամապանակ գողացած կինը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը հափշտակած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 29-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գործող կոշիկի խանութում քաղաքացու պայուսակից գաղտնի հափշտակել է նրա դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են նշված խանութում գործող անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդ կինը ինչ-որ իր վերցնում այլ կնոջ պայուսակից.

Քննչական կոմիտեն խնդում է տեսանյութում պատկերված երիտասարդ կնոջը ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть