Онлайн

Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների խստացումը տնտեսական պատերազմի մասին հայտարարություն է․ Մեդվեդև

2018-08-10 18:45 , Мир, 577

Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների խստացումը տնտեսական պատերազմի մասին հայտարարություն է․ Մեդվեդև

Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները խստացնելու Վաշինգտոնի հայտարարությունը կարելի է գնահատել որպես տնտեսական պատերազմի հայտարարություն․ գնահատականը՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևինն է։

«Եթե հաջորդ քայլերով ինչ-որ կերպ արգելքներ դրվեն բանկերի գործունեության, այս կամ այն արտարժույթի օգտագործման վրա, ապա դա կարելի է ուղիղ կերպ անվանել՝ դա տնտեսական պատերազմի հայտարարություն է, և այդ պատերազմին անհրաժեշտ է արձագանքել քաղաքական, տնտեսական, անհրաժեշտության դեպքում նաև ուրիշ մեթոդներով, և մեր ամերիկացի ընկերները պետք է հասկանան դա»,-այսօր ասել է Կամչատկայի թերակղզի այցելած Ռուսաստանի վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ պատժամիջոցները սահմանվում են՝ միջազգային ասպարեզի հզոր մրցակիցների շարքից Ռուսաստանին դուրս մղելու նպատակով

Նշենք, որ օգոստոոսի 8-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարեց, որ Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կսահմանվեն Սկրիպալների թունավորման համար: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիթեր Նաուերթի խոսքով՝ ԱՄՆ-ն օգոստոսի 6-ին եզրակացրել է, որ Ռուսաստանի կառավարությունը, խախտելով քիմիական ու կենսաբանական զենքի կիրառումն արգելող միջազգային համաձայնագրերը, մահաբեր միջոց է օգտագործել սեփական քաղաքացիների դեմ:

Նախատեսվում է, որ նոր պատժամիջոցների առաջին փուլն ուժի մեջ կմտնի օգոստոսի 22-ին, ըստ որի կարգելվի ամերիկյան տեխնոլոգիաների, այդ թվում՝օդանավերում օգտագործվող էլեկտրոնիկայի, գազատուրբինային շարժիչների, երկակի նշանակության սարքավորումների արտահանումը Ռուսաստան:

Лента

Рекомендуем посмотреть