Կրակ՝ ի պատասխան Ադրբեջանի սադրանքներին - RadioVan.fm

Онлайн

Կրակ՝ ի պատասխան Ադրբեջանի սադրանքներին

2018-08-13 16:23 , Общество, 1621

Կրակ՝ ի պատասխան Ադրբեջանի սադրանքներին

«Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով»,-այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ով միաժամանակ չի բացառում, որ ադրբեջանական զինուժը, հնարավոր է, կորուստ է կրել։

Նշենք՝ օգոստոսի 11-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում պաշտոնական հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, որի ընթացքում ներկայացրել է արցախա–ադրբեջանական շփման գծում և հայ–ադրբեջանական պետական սահմանում, մասնավորապես, Նախիջևանի ուղղությամբ տիրող իրավիճակը։

Лента

Рекомендуем посмотреть