Հոկտեմբերի սկզբին առաջին անգամ տեղի կունենան Հավաքական Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական ավիացիոն ուժերի հրամանատարա-շտաբային «Օդային կամուրջ» զորավարժությունները։ «ТАСС»-ը վկայակոչելով Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը՝ գրում է, որ զորավարժությունները կկայանան Սվերդլովսկի մարզում՝ Եկատերինբուրգում։
Զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինծառայողները:
Զորավարժությունների ժամանակ կմշակվեն օդային փոխադրումների կազմակերպումն ու կառավարման համակարգը:
Միաժամանակ տեղեկանում ենք, որ Եկատերինբուրգի Կոլցովոն զորավարժությունների հիմնական օդանավակայանն է լինելու։