Սիրիայում իրավիճակը կայունանում է. ՀՀ-ում Սիրիայի դեսպան - RadioVan.fm

Онлайн

Սիրիայում իրավիճակը կայունանում է. ՀՀ-ում Սիրիայի դեսպան

2018-08-13 18:31 , Мир, 1559

Սիրիայում իրավիճակը կայունանում է. ՀՀ-ում Սիրիայի դեսպան

«Սիրիայում իրավիճակը կայունանում է և կրթական ծրագրերի համար այժմ նպաստավոր պայմաններ են ստեղծված»-ասել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանՄոհամմեդ Հաջ Իբրահիմը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ այսօր կայացած հանդիպմանը։

ԿԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն շեշտել է, որ կրթական համագործակցության արդյունավետությունն հիմք է հանդիսանում մյուս ոլորտներում հարաբերությունների զարգացման համար: Դեսպանն ընդգծել է, որ Սիրիայի երիտասարդները հետաքրքրված են արտասահմանյան երկրների կրթությամբ և, որ Հայաստանն այս իմաստով գրավիչ է, քանի որ այստեղ բարենպաստ էև´անվտանգության,և´ կրթական միջավայրի առումով:

«Սիրիական կողմը հետաքրքրված է բժշկական և տեղեկատվական ոլորտի կրթությամբ, ինչպես նաև միջմշակութային և լեզվի ուսուցմամբ»,-ասել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին 2018-2021 թվականների համար» համագործակցության ծրագրի նախագծին, որն այժմ քննարկվում է: Նախարարն ու դեսպանը հույս են հայտնել, որ ծրագրի վավերացմամբ երկկողմ հարաբերությունները նոր որակ կստանան հատկապես բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում, մասնավորապեսհնարավորություն ստեղծելով երկկողմ կրթաթոշակային ծրագրերի համար:

Лента

Рекомендуем посмотреть