Հայաստանի ղեկավարությունը ինչպես կարձագանքի Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին՝ ոչ ոք չի կարող կանխատեսել․ Եվգենի Սատանովսկի - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի ղեկավարությունը ինչպես կարձագանքի Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին՝ ոչ ոք չի կարող կանխատեսել․ Եվգենի Սատանովսկի

2018-08-14 13:51 , Политика, 1349

Հայաստանի ղեկավարությունը ինչպես կարձագանքի Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին՝ ոչ ոք չի կարող կանխատեսել․ Եվգենի Սատանովսկի

Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա դժվար է կանխատեսել, քանի որ հայտնի չէ, թե ինչ քաղաքականություն կվարեն ՀՀ նոր իշխանությունները․ դիտարկումը ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկունն է։

Նշենք, որ Միացյալ Նահանգներն այս տարվա գարնանը հայտարարեց միջուկային համաձայնագրից դուրս գալու և, հետևաբար, 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում Իրանի նկատմամբ չեղարկված պատժամիջոցների մի մասը վերականգնելու մասին։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցները երբևէ սահմանվածներից ամենախիստն են։ Սպիտակ տան ղեկավարը նախազգուշացրել է, որ Իրանի հետ համագործակցող երկրները չեն կարողանա համագործակցել ԱՄՆ-ի հետ: Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը:

«Այսօր ոչ ոք չի կարող կանխատեսել՝ ինչպես Հայաստանի ղեկավարությունը կարձագանքի Իրանի նկատմամբ պատժամիջոցներին։ Ես կարծում եմ, որ Հայաստանի բնակչության կեսն այդ մասին չգիտի։ Դուք ունեք նոր ղեկավարություն, որն ունի իր պատկերացումները, թե ինչպես պետք է ապրի Հայաստանը հետագայում»,-«ՌուսԱրմԻնֆո»-ի հետ զրույցում ասել է Եվգենի Սատանովսկին՝ համոզմունք հայտնելով, որ եթե ՀՀ իշխանությունները հավատան Իրանի հետ առևտրի կրճատման հետևանքով ունեցած կորուստների փոխհատուցման մասին Վաշինգտոնի խոստմանը, ապա սխալված կլինեն։

Лента

Рекомендуем посмотреть