Դասագրքերի դիմաց վճարումները չեն գերազանցի 300-550-ական դրամը - RadioVan.fm

Онлайн

Դասագրքերի դիմաց վճարումները չեն գերազանցի 300-550-ական դրամը

2018-08-14 13:54 , Образование, 2124

Դասագրքերի դիմաց վճարումները չեն գերազանցի 300-550-ական դրամը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը:

Համաձայն հրամանի` տարրական դպրոցում /առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններ/ դասագրքերը կհատկացվեն առանց ներդրումային գումարի:

Հինգերորդից տասներկուերորդ դասարանների դասագրքերի համար սահմանված են 300-550 դրամ ներդրումային գումարներ:

ԿԳ նախարարի մեկ այլ հրամանով հաստատվել է 2018-19 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկը:

Лента

Рекомендуем посмотреть