«Սև ու սպիտա՞կ, թե՞ հարմար ու համեստ»․ կրթության նախարարը հորդորում է չպարտադրել սև-սպիտակը - RadioVan.fm

Онлайн

«Սև ու սպիտա՞կ, թե՞ հարմար ու համեստ»․ կրթության նախարարը հորդորում է չպարտադրել սև-սպիտակը

2018-08-14 13:58 , Образование, 2491

«Սև ու սպիտա՞կ, թե՞ հարմար ու համեստ»․ կրթության նախարարը հորդորում է չպարտադրել սև-սպիտակը

«Որևէ մեկը չի կարող ծնողին և երեխային պարտադրել սև ու սպիտակ հագուստ»,-այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ միաժամանակ նշելով, որ եթե ծնողական խորհուրդը հավաքվի ու բոլորը ցանկանան, որ երեխաները սև ու սպիտակ հագուստ կրեն, դա նորմալ է։

«Սակայն դա չի նշանակում ողջախոհության սահմաններից դուրս գալ․ երեխային պետք է հասարակ ու հարմար հագուստ հագցնել, եթե ծնողները չեն ցանկանում, որ իրենց երեխան սև ու սպիտակ հագուստ կրի»,-ընդգծել է կրթական գերատեսչության ղեկավարը, ում խոսքով՝ սա պարզ հարց է և ունի պարզ լուծում։

Лента

Рекомендуем посмотреть