Онлайн

Երևանում չինական դպրոցի բացումը՝ օրեր անց, իսկ նվեր շտապօգնության մեքենաներն արդեն ՀՀ-ում են

2018-08-14 17:05 , Образование, 613

Երևանում չինական դպրոցի բացումը՝ օրեր անց, իսկ նվեր շտապօգնության մեքենաներն արդեն ՀՀ-ում են

Օրեր անց Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում կկայանա «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի պաշտոնական բացման արարողությունը: Դպրոցի շինարարությունն իրականացվել է Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև կնքված տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:

Ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ դպրոցն իր գործունեությամբ գալու է համալրելու իր արդյունավետությունն ապացուցած Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեությունը:

«Հայաստանը բարձր է գնահատում ՉԺՀ կառավարության կողմից անհատույց օգնության ծրագրերի շրջանակներում մեր երկրին տրամադրվող աջակցությունը»,-ասել է արտաքին գերատեսչության ներկայացուցիչը՝ միաժամանակ հայտնելով, որ օրերս ավարտին է հասցվելու Հայաստանին 200 շտապ օգնության ավտոմեքենաների տրամադրման ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր նախորդ տարվա մայիսին՝ ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև ստորագրված տեխնիկատնտեսական համագործակցության մասին հերթական համաձայնագրի շրջանակներում:

Շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Երևանում է։ Այդ մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть