Онлайн

Իտալիայում կամուրջ է փլուզվել. հաղորդվում է զոհերի մասին

2018-08-14 17:07 , Мир, 457

Իտալիայում կամուրջ է փլուզվել. հաղորդվում է զոհերի մասին

Իտալական նավահանգստային Ջենովա քաղաքում երթևեկելի կամուրջ է փլուզվել։ Այդ պահին կամրջի վրա մեքենաներ են եղել։

Տեղի շտապօգնության ծառայության տվյալներով՝ տասնյակ մարդիկ են զոհվել:

Ավելի վաղ երկրի ներքին գործերի նախարարությունը հաստատել է փլուզման հետևանքով 11 մարդու մահը, այդ թվում՝ 1 երեխայի։ Եվս 7 մարդ հոսպիտալացված է, նրանցից 5-ի վիճակը ծանր է։

Իտալիայի տրանսպորտի նախարարը տեղի ունեցածը գնահատել է որպես «ահռելի ողբերգություն»:

Փրկարարական ծառայությունների հաղորդմամբ՝ 1960-ականներին կառուցված կամուրջը փլուզվել է կեսօրին մոտ՝ տեղատարափ անձրևի ժամանակ:

Ականատեսների վկայությամբ էլ կամուրջը փլուզվել է կայծակի հարվածի հետևանքով։

Նշվում է, որ կամուրջը, որով անցնում էր A10 ավտոմայրուղին, վերակառուցվել է 2016թ.: Այն անցնում էր գետի, երկաթուղու ու մի շարք շինությունների վրայով:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть