Онлайн

Նոր կուսակցություն՝ հայաստանյան քաղաքական դաշտում․ այն կաջակցի Նիկոլ Փաշինյանին

2018-08-15 18:00 , Политика, 635

Նոր կուսակցություն՝ հայաստանյան քաղաքական դաշտում․ այն կաջակցի Նիկոլ Փաշինյանին

Հայաստանյան քաղաքական դաշտում առկա կուսակցությունների շարքը համալրվում է ևս մեկով․ քաղաքագետ Լևոն Շիրինյանի նախաձեռնությամբ հիմնադրվում է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը (ՀՔԴԿ), որի առաջին վեհաժողովը կկայանա սեպտեմբերի 15-ին։

«Սա կրոնական կազմակերպություն չէ, բայց սա եկեղեցու, Էջմիածնի դավանանքի փիլիսոփայություն է։ Մեր տեղը աջ կենտրոնում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը՝ ընդգծելով, որիրենք պաշտպանելու են թավշյա հեղափոխության առաջնորդի տեսակետները՝ համագործակցելով Նիկոլ Փաշինյանի հետ։

Նշենք, որ կուսակցություն ստեղծելու մասին քաղաքագետ Լևոն Շիրինյանը հայտնեց օրեր առաջ։ Օգոստոսի 10-ին ֆեյսբուքյան գրառմամբ նա տեղեկացրեց, որ ստեղծվելիք Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть