Լոնդոնի հարավում՝ Լավենդեր Հիլ փողոցում, երկհարկանի ավտոբուսը մխրճվել է խանութի ցուցափեղկի մեջ: Ըստ տեղի շտապօգնության ծառայության՝ դեպքից հետո օգնություն է ցուցաբերվել 6 տուժածի:
Հրշեջ ծառայության տվյալներով՝ վթարի հետևանքով փլուզվել է շինության ճակատային մասը, ինչի հետևանքով ավտոբուսում գտնվող անձանցից երկուսը հայտնվել են փլատակների տակ: Փրկարարներին հաջողվել է նրանց դուրս բերել միայն մեկ ժամ անց:
BBC-ի հաղորդմամբ՝ նրանք երկուսն էլ կին են, գտնվում են գիտակից վիճակում:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու փրկարարական գումարտակը:
Տուժածների թիվը ճշտվում է: