Онлайн

Վարկային միջնորդ կազմակերպության անվան տակ խարդախություններ են գործել․ բացահայտվել է 10 կազմակերպություն

2018-08-15 18:55 , Право, 446

Վարկային միջնորդ կազմակերպության անվան տակ խարդախություններ են գործել․ բացահայտվել է 10 կազմակերպություն

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ուսումնասիրություններով պարզվել է, որ համացանցի սոցիալական ցանցերում գովազդվում են Հայաստանում գործող տարբեր վարկային միջնորդներ, որոնք գործելով իբրև վարկային կազմակերպություններ, իրենց դիմող քաղաքացիների վստահությունը չարաշահելու եղանակով նրանց անվամբ Հայաստանում գործող բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով ձևակերպում են վարկեր՝ վարկային պայմանագրում նշված գումարի 30-ից 70 տոկոսը պահելով որպես միջնորդավճար։

Ոստիկանության տեղեկացմամբ՝ վարկերը հիմնականում ձևակերպվում են այսպես. քաղաքացին վարկ ստանալու նպատակով դիմում է այսպես կոչված վարկային կազմակերպությանը, որտեղից նրան ուղեկցում են էլեկտրոնային և կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող խանութներ և նրա անվամբ ձևակերպում տեխնիկայի ապառիկ վաճառք։ Ապառիկը հաստատվելուց հետո քաղաքացուն տալիս են ապառիկի պայմանագրով հաստատված գումարի 60-ից 70 տոկոսը, մնացածը պահում իրենց՝ որպես միջնորդավճար։ Քաղաքացին, արդյունքում, չի ստանում գնված ապրանքը, սակայն բանկի նկատմամբ ձեռք է բերում ամբողջությամբ պայմանագրային պարտականությունները կատարելու պարտավորություն։

Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է վերը նշված գործունեությամբ զբաղվող 10 կազմակերպություն: Նախապատրաստվել են նյութեր։

Նշված գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունից տուժած քաղաքացիներին ոստիկանությունիը խնդրում է դիմել իրենց։

Лента

Рекомендуем посмотреть