Онлайн

Մեկ պատուհանի սկզբունք, որակյալ սպասարկում․ սոցփաթեթի շահառուները գոհ են

2018-08-16 16:15 , Общество, 459

Մեկ պատուհանի սկզբունք, որակյալ սպասարկում․ սոցփաթեթի շահառուները գոհ են

«Եթե մեր հույսին մնա, դժվար թե պարբերաբար գնանք ու բուժզննում անցնենք», «Ֆինանս չունեմ, կդժվարանայի գնայի»,-այսպես են արձագանքում սոցիալական փաթեթի՝ «Կանխարգելիչ բժշկական զննության» բաղադրիչից օգտվող պետական ոլորտի աշխատողները, ովքեր բուժկենտրոն էին եկել՝ զննության նպատակով։

Այս պահին սոցբուժզննման փաթեթում, ինչպես հստակեցնում է «Վարդանանց» նորարարական բշժկության կենտրոնի թերապևտ Անուշ Մելիքսեթյանը, ով նաև կանխարգելիչ բուժզննման բժշկական գծով պատասխանատուն է, ներառված են հետևյալ ծառայությունները՝ չորս հատվածի սոնոգրաֆիա կանանց համար, երեք հատվածի՝ տղամարդկանց, թերապևտի, գինեկոլոգի կամ ուրոլոգի խորհրդատվություն, արյան և խոլեստերինի ընդհանուր անալիզ։

Բուժզննումն այստեղ միայն տեղեկանքի տրմամբ չի ավարտվում։

Անուշ Մելիքսեթյան՝ թերապևտ

«Ես հաջորդ օրը բոլորին տրված անալիզները նորից նայում եմ և զանգահարում եմ յուրաքանչյուրին՝ անկախ նրանից խնդիր կա՞ անալիզներում, թե՞ չկա»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշում է Անուշ Մելիքսթյանը։

Մեկ պատուհանի սկզբունք, առավելագույնը մեկ ժամի տրամադրում, հետզանգ, վերահսկում․ սրանք կանխարգելիչ բուժզննման այն կարևոր բաղադրիչներեն են, որոնցով էլ պրոֆիլակտիկ բուժզննման մեծ փորձ ունեցող բժշկական կենտրոնը գրավում է սոցփաթեթի շահառուներին։

Հարություն Մանգոյան՝ «Վարդանանց» կենտրոնի տնօրեն

«Սրանք այն նորարարություններն են, որոնք, միգուցե, թվում են պարզ են, կամ ոչ մի լուրջ բան չեն ներկայացնում, բայց ես հավաստիացնում եմ, որ աշխարհում առավել արդյունավետ նորարարություններ դեռ հորինված չեն՝ մարդու խնայված ժամանակը, արդյունավետ ծառայության մատուցում և ուշադրություն՝ հետագա արդյունքներին»,-ասում է «Վարդանանց» կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանը՝ միաժամանակ նկատելով, որ անձը մեկ անգամ այցելելով կենտրոն ու ստանալով որակյալ ծառայություն՝ ցանկություն կունենա այլ ծառայություններից ևս օգտվել։

Շահառուներն իրենք էլ փաստում են՝ մեկ օրում բուժննություն անցնելն ու տեղեկանք ստանալը, բուժանձնակազմի սիրալիր վերաբերմունքը գրավիչ գործոններ են։

Նշենք, որ «Կանխարգելիչ բժշկական քննության» բաղադրիչից օգտվելը շահառուների համար պարտադիր նախապայման է սոցիալական փաթեթի այլ բաղադրիչների ակտիվացման համար՝ դրանք են հանգստի կազմակերպումը, հիպոթեքային վարկի ամսական և ուսման վճարների մարումը։ Անկախ այդ հանգամանքից՝ մասնագետները հիշեցնում են՝ կանխարգելումը լավագույն բուժումն է։


Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть