Որքանո՞վ է Հայաստանում տարածված պապիլոմա վիրուսը․ աշնանից հետազոտություն կիրականացվի - RadioVan.fm

Онлайн

Որքանո՞վ է Հայաստանում տարածված պապիլոմա վիրուսը․ աշնանից հետազոտություն կիրականացվի

2018-08-20 16:57 , Медицина, здоровье, 2760

Որքանո՞վ է Հայաստանում տարածված պապիլոմա վիրուսը․ աշնանից հետազոտություն կիրականացվի

Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարող FIDEC Armenia հիմնադրամը (Fighting Infectious Diseases in Emerging Countries) Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության (International Agency for Research on Cancer, Ֆրանսիա` Լիոն) հետ համատեղ այս աշնանից Հայաստանում մարդու պապիլոմա վիրուսի տարածվածության հետազոտություններ կանցկացնի:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ ծրագրի իրականացման նպատակով կնքվել է երկկողմ հուշագիր։

Հետազոտությունը կհամակարգի առողջապահության նախարարությունը: Հետազոտվող նմուշները կհավաքագրվեն, կպահեստավորվեն և կտեղափոխվեն Լիոն, որտեղ և կստացվեն հետազոտությունների վերջնական արդյունքները, որոնք էլ մարդու պապիլոմա վիրուսի հարուցած խնդիրներով ընդհանուր հիվանդացության վիճակը շտկելու հիմք կհանդիսանան:

«Հայաստանում արդեն գրանցված քաղցկեղի դեպքերի արդյունքները ևս Լիոնի լաբորատորիայում կդառնան հետազոտման առարկա` պարզելու` արդյոք դրանց հիմքում եղել է ՄՊՎ վիրուսը, և որքանով էր հնարավոր կանխարգելել դրանք»,-նշում են նախարարությունից:

Նշենք, որ արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման նպատակով պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը ազգային օրացույցում ներդրվել է 2017թ. դեկտեմբերի 11-ից։ Պատվաստումն իրականացվում է 2004-ի հուլիսից հետո ծնված 13 տարեկան աղջիկների շրջանում: Նրանց թիվը շուրջ 16 հազար է։ Երեխաները «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութով պատվաստվում են երկու դեղաչափ՝ վեց ամիս ինտերվալով։ Պատվաստումն իրականացվում է տեղամասային պոլիկլինիկաներում կամավորության սկզբունքով, անվճար։

Лента

Рекомендуем посмотреть