Ամերիկահայ հայտնի միլիոնատեր, հանրահայտ «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը եղբոր՝ Ադամ Բիլզերյանի հետ Հայաստանում է։
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ եղբայրները հայաստանյան այցի շրջանակում ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողության են մասնակցել։
Մնացական Բիչախչյանը նաև լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ երդման արարողությունից հետո Բիլզերյանների ընտանիքի անդամներին տրվել է ՀՀ Սահմանադրության գրքույկներ, ինչը նրանց մոտ մեծ ոգևորություն է առաջացրել։