«Ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալ»․ Ուկրաինայում ՀՀ դեսպանը հրաժարական է տալիս - RadioVan.fm

Онлайн

«Ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալ»․ Ուկրաինայում ՀՀ դեսպանը հրաժարական է տալիս

2018-08-22 14:00 , Политика, 1222

«Ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալ»․ Ուկրաինայում ՀՀ դեսպանը հրաժարական է տալիս

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը դիվանագիտական աշխատանքը թողնելու մասին որոշում է կայացրել։

«Ընկերներ, մինչև իմ արձակուրդի ավարտը դեռ մի քանի օր կա: Համեմատաբար հանգիստ ժամանակի ընթացքում ես ավելի համոզվեցի մի կարևոր որոշման մեջ:

Ես որոշել եմ թողնել իմ դիվանագիտական աշխատանքը:

Այս որոշումը վաղուց էր հասունացել ինձ մոտ եւ փոքր գաղտնիք բացեմ. վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ Երևան ինձ հետ կանչելու խնդրանքով, վերջին անգամ այս տարվա մայիսին, բայց ամեն անգամ մերժվել եմ, ստանալով խնդրանք, որ շարունակեմ աշխատանքս որպես դեսպան:

Եւ հարցը նրանում չէ, որ ես Ուկրաինայում Հայաստանի դեսպանի պաշտոնում աշխատել եմ երկու լիարժեք ժամկետ և անցել եմ արդեն բոլոր հնարավոր վերջնաժամկետերը:

Բանն այն է, որ այժմ Հայաստանում որակապես բոլորովին այլ իրավիճակ է և ես անկեղծորեն կարծում եմ, որ ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալ աճի և ռեալիզացիայի համար:

Հուսով եմ, որ այս անգամ դրական պատասխան կստանամ»,–գրել է դեսպանը ֆեյսբուքյան իր էջում:

Лента

Рекомендуем посмотреть