Գերմանիայի Վիսբադեն քաղաքում բացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոսկեգույն արձանը։
Արձանը, որը 4 մետր բարձրություն ունի, տեղադրվել է քաղաքի կենտրոնական հրապարակում «Wiesbaden Biennale» փառատոնի շրջանակներում։ Էրդողանի հակառակորդները հասցրել են արդեն արձանը զարդարել հայհոյանք պարունակող գրություններով և պատկերներով։
«Morgen Post»-ի հաղորդմամբ՝ տեղական խորհրդում քննարկվել է արձանի հայտնվելու հարցը և թե՝ հանդիսանում է դա արդյոք արվեստի գործ։ Քաղաքային իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ որոշում է կայացվել որևէ բան չձեռնարկել՝ ինքնադրսևորման նկատմամբ հարգանք դրսևորելու համար։
Նշվում է, որ «Wiesbaden Biennale» փառատոնը անց է կացվում 1992 թվականից, օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը։ Փառատոնի շրջանակում քաղաքի տարբեր թաղամասերում «վատ լուրեր» խորագրի ներքո ժամանակավոր ինստալյացիաներ են արվում։