«Օրինաց երկիր»-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրությանը - RadioVan.fm

Онлайн

«Օրինաց երկիր»-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրությանը

2018-08-24 18:10 , Политика, 1023

«Օրինաց երկիր»-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրությանը

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նախօրեին տեղի ունեցած ընդլայնված նիստում միաձայն որոշում է կայացվել Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցության մասին։

«Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսի ներքո կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, նշենք, կանցկացվեն 2018թ.-ի սեպտեմբերի 23-ին։ ԿԸՀ որոշմամբ՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է իրենց առաջադրման հայտը ներկայացնեն մինչև օգոստոսի 29-ը։ Հանձնաժողովը հայտերը կհաստատի մինչև սեպտեմբերի 3-ը, ընտրությունների քարոզարշավը կանցկացվի սեպտեմբերի 10-21-ը։ Ընտրությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ին։

Лента

Рекомендуем посмотреть