Վարչապետ Փաշինյանը դիմավորում է կանցլեր Մերկելին - RadioVan.fm

Онлайн

Վարչապետ Փաշինյանը դիմավորում է կանցլեր Մերկելին

2018-08-24 14:25 , Политика, 1351

Վարչապետ Փաշինյանը դիմավորում է կանցլեր Մերկելին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս րոպեներին Երևանի Զվարթնոց օդանավակայանում է՝ դիմավորելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին։

Անգելա Մերկելի՝ Հայասստան առաջին պաշտոնական այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ:

Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Կանցլերը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, նաև կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նշենք, որ Գերմանիայի Կանցլերը Հարավային Կովկաս եռօրյա այցի շրջանակում Հայաստան է ժամանել Վրաստան կատարած այցից հետոո։ Վաղը նա կայցելի նաև Արդրբեջան։

Лента

Рекомендуем посмотреть