Գլխացավեր, սրտխառնոց․ մասնագետները զգուշացնում են դպրոց գնալ չցանկացող երեխաների դեզադապտացիոն նախանշանների մասին - RadioVan.fm

Онлайн

Գլխացավեր, սրտխառնոց․ մասնագետները զգուշացնում են դպրոց գնալ չցանկացող երեխաների դեզադապտացիոն նախանշանների մասին

2018-08-31 18:40 , Образование, 3196

Գլխացավեր, սրտխառնոց․ մասնագետները զգուշացնում են դպրոց գնալ չցանկացող երեխաների դեզադապտացիոն նախանշանների մասին

Նոր ուսումնական տարին ինչպես կարող է սպասված լինել աշակերտեների համար, այնպես էլ կարող է անցանկալի լինել՝ սոցիալական ադապտացիայի և ինտեգրման դժվարությունների պատճառով։

«Եթե երեխան կտրուկ հրաժարվում է դպրոց գնալ՝ պետք է հասկանալ պատճառները․ ծնողները անտարբեր չպետք է լինեն»,-ասում է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը՝ որպես հնարավոր պատճառ նշելով այն, որ, գուցե, երեխան չի կարողանում ինտեգրվել, գուցե՝ ուսուցիչն է պատճառը։

Ծնողները ևս այդ հարցում կարող են բացասական ազդեցություն ունենալ իրենց համոզմունքներով, որ երեխան պարտավոր է գնալ դպրոց ու լավ սովորել։

«Երեխան պետք է հասկանա, որ դպրոց հաճախելը հաճելի մի բան է, ինքը պետք է այնպիսի ընտանեկան մթնոլորտով շրջապատված լինի, որ դա իր համար իսկապես հաճույք լինի։ Ավելորդ նկատողությունները, պարսավանքները միայն դժվարացնում են վիճակը»,-ընդգծում է հոգեբանը։

Ընտանեկան բժիշկ, թերապևտ Լամարա Մանուկյանի խոսքով՝ դպրոցահասակ երեխաները հենաշարժողական, ստոմոքսաղիքային տրակտի խանգարումներին զուգահեռ ունենում են նաև նյարդահոգեբանական լուրջ խանգարումներ, ինչը դրսևորվում է գլխացավերի, ջղաձգումների, գիշերամիզության, սրտխառնոցի, ֆիզիկական գանգատների տեսքով։

«Միշտ մտածում ենք երեխայի մոտ իմուն համակարգի անկում է, բայց ոչ՝ դա հոգեսոմատիկ վիճակ է, որում երեխան շատ հաճախ սիմուլյացիա է անում»,-նշում է ընտանեկան բժիշկը՝ խնդրի վեր հանման և լուծման գործում կարևորելով ծնող-հոգեբան-դասվար փոխգործակցությունը։

Մասնագետը միաժամանակ խորհուրդ է տալիս ծնողներին նման իրավիճակներում երեխաներին երեկոյան զբոսանքի դուրս բերել, վիտամիններ տալ։

Թե հոգեբանը և թե բժիշկը կարևորում են նաև ուսուցիչների հոգեկան և առողջական վիճակի թեստավորումը։ Լամարա Մանուկյանի խոսքով՝ շատ հաճախ իրեն դիմում են ուսուցիչներ, որոնք բազմաթիվ առողջական խնդիրներով դաս են վարում, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ վարվող դասապրոցեսի վրա։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան


Лента

Рекомендуем посмотреть