Վլադիմիր Գասպարյանի 3 մլն դոլարանոց առանձնատան վերաբերյալ հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել - RadioVan.fm

Онлайн

Վլադիմիր Գասպարյանի 3 մլն դոլարանոց առանձնատան վերաբերյալ հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել

2018-09-04 15:56 , Право, 2872

Վլադիմիր Գասպարյանի 3 մլն դոլարանոց առանձնատան վերաբերյալ հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել

Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) հայտնում են, որ Հայաստանի ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան վերաբերյալ հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել։

«Hetq.am լրատվական կայքում հրապարակված «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ»,-ասված է ՀՔԾ այսօր տարածած հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ Hetq.am-ի «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերանագրով օգոստոսի 13-ին արված հրապարակման համաձայն, Երևանի Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված՝ 3-4 միլիոն շուկայական արժեքով առանձնատունը, որում իր ընտանիքի հետ ապրում է Վլադիմիր Գասպարյանը, գրավադրված էր «Ամերիաբանկ»-ում 1 միլիոն 800 հազար դոլար լիկվիդացիոն արժեքով, սակայն զանազան գործարքների և սխեմաների արդյունքում Գասպարյանն այն ձեռք է բերել մոտ 200 հազար դոլարով:

Лента

Рекомендуем посмотреть