Երևանցին ընտրություն կկատարի 12-ից - RadioVan.fm

Онлайн

Երևանցին ընտրություն կկատարի 12-ից

2018-09-04 16:07 , Политика, 1717

Երևանցին ընտրություն կկատարի 12-ից

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվել է 12 քաղաքական ուժ։

Ըստ այդմ՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում Երևանի բանկիչները ընտրություն կկատարեն հետևայալ քաղաքական ուժերից․

  1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն․ ընտրական ցուցակը գլխավորում է համանուն կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ցուցակում ներառված է 195 անձ։
  2. «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք․ ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածուն «Ռադիո Հայ» ՍՊԸ տնօրեն, ճարտարապետ, անկուսակցական Անահիտ Թարխանյանն է, ցուցակում ներառված է 47 անձ։
  3. «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք․ ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածուն ՀՀՇ-ական պատգամավոր Արարատ Զուրաբյանն է, ցուցակը բաղկացած է 53 անձից։
  4. «Երկիր Ծիրանի» կուսակցություն․ ցուցակը գլխավորում է համանուն կուսակցության առաջնորդ, մասնագիտությամբ իրավաբան Զարուհի Փոստանջյանը, ցուցակը բաղկացած է 47 անձից։
  5. «Ժառանգություն» կուսակցություն․ 48 անձից բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է համանուն կուսակցության վարչության անդամ, ՌԱՀՀԿ հիմնադրամի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
  6. «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն․33 ավագանու թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է համանուն կուսակցության անդամ Մանուել Գասպարյանը, ով ներկա պահին չի աշխատում։
  7. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք․170 անձից բաղկացած ցուցակը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը։
  8. «Լույս» կուսակցությունների դաշինք․ ավագանու 170 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է արդարադատության նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը։
  9. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն․ ավագանու 77 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ, նույնանուն կուսակցության անդամ Միքայել Մանուկյանը։
  10. «Հայք» (Հայկազունիներ) կուսակցություն․60 անձից բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը։
  11. «Ռեֆորմիստների» կուսակցություն․29 անձից բաղկացած ցուցակը գլխավորում է անկուսակցական Արտակ Ավետյանը։ Ուշագրավ է, որ ցուցակի «Աշխատանքի վայր, զբաղմունք/պաշտոն» բաժնում 29 թեկնածուներից և ոչ մեկի անվան դիմաց նշում առկա չէ։
  12. «Օրինաց երկիր» կուսակցություն․կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն նույնանուն կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանն է։ Կուսակցության ընտրական ցուցակում ներառված է 116 մարդ։

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) սեպտեմբերի 3-ին կայացած արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ ՀԺԱՄ կուսակցությունն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և մերժվել է ավագանու այն թեկնածուների գրանցումը, որոնց ներկայացրած փաստաթղթերը թերի են եղել։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2018թ.-ի սեպտեմբերի 23-ին։ Ընտրությունների քարոզարշավը կանցկացվի սեպտեմբերի 10-21-ը։ Իսկ ընտրությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть