Փոթի քաղաքում այսօր լուսաբացին պայթյուն է տեղի ունեցել։ «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ քաղաքի Նաբադո շրջանում երիտասարդների ձեռքում նռնակ է պայթել:
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։
Պայթյունի վայրը շրջապատված է ոստիկանության կողմից, կատարվում են հետաքննչական գործողություններ: